Թեմա՝
Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ
Ենթաթեմա՝
Խնամքի հարմարանքներ և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Վարսավիրի մեխանիկական գործիք՝ մազ կտրելու համար, ձեռքի շարժումով աշխատող: Գործիքի հիմնական կտրող մասը քառակուսաձև է, որի ներքևի մասը հարթ է, իսկ երեսի մասը ուռուցիկ: Հիմնական մասի առջևի հատվածում գտնվում են երկշարք սանրանման, մազը կտրող ատամնաշարերը, իսկ ուռուցիկ մասի կենտրոնում՝ ատամնաշարը կարգավորող թևիկավոր պտուտակը: Գործիքն ունի 2 բռնակ՝ 1-ը անշարժ, մատը պահող փոքր ելուստով /հակառակ ուղղությամբ/, իսկ մյուսը շարժական, որն էլ ներս սեղմելով դեպի մյուս բռնակը՝ աշխատեցնում է կտրող ատամնաշարերը:
Հեղինակ՝ ԽՍՀՄՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 2-րդ կեսՆյութը՝ ԵրկաթՉափս՝ 14.5 x 4.5սմՆվիրատու՝ Ա.ԳալստյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1627
Բաժնեհաշվառանիշ՝
Ն-ՆԳ