Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բեմի լայն տարածությունը բաժանված է երեք մասի՝ բարձր, հզոր և սլացիկ կապույտ ու թանաքագույն սյուներով: Ձախից լայն, բարձր, կամարաձև տարածքում ոչ մեծ կամարաձև, աստիճանաձև, գորշ երկնագույն կամրջակ կա՝ վրան անորոշ սարքերով զանազան բարձրությամբ՝ գորշ երկնագույն գլանների ֆոնի վրա: Կենտրոնում լայն սանդղահարթակ է՝ զառիվար աստիճաններով՝ ավարտվող երկփեղկանի, բարձր, գորշ մանուշակագույն պատուհանով կամ դռնով: Աջից անորոշ սարքի հսկայական անիվ է՝ ձևավոր ճյուղերով ու հաղորդակի լայն ժապավենով: Վերևում գորշ երկնագույն ճառագայթներ և սև ու գորշ կտորներ են՝ թափվող թեթև դարսերով: Ներքևում գորշ երկնագույն հատակ է՝ շարված տարբեր չափերի քարերից, վրան՝ շեղ, կապույտ, թանաքագույն ստվերներով, որոնք սփռվում են սյուներից և առարկաներից: Վերևում նեղ, ազատ, գորշ երկնագույն շերտ է:
Ուրվագծերը հստակ են, ընդհանրացված:
Հեղինակ՝ Շուխաև Վասիլիյ Իվանովիչ 1887-1973Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-216