Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կապույտի եւ սպիտակի համադրությամբ կազմով:
«Գրախոսություն» բաժնում Գ.Հովհաննիսյանի «Աշխարհայացքի եւ վարպետության հարցեր» գրախոսականն է: Խոսքը գնում է Էդ. Ջրբաշյանի «Աշխարհայացք եւ վարպետություն» հոդվածների ժողովածուի մասին: 3-ը նվիրված են Ե. Չարենցի ստեղծագործությանը: Հոդվածների հարցադրումներն ու մեկնաբանությունները հետաքրքիր են բանստեղծի ժառանգության գնահատման տեսակետից: Անդրադառնալով «Գիրք ճանապարհիի» շրջանի լեզվաշինարարական չարենցյան ըմբռնումներին /էջ 139/, Ջրբաշյանը նշում է, որ Տերյանի եւ Թումանյանի լեզվական տենդեցները քննելիս Չարենցն ընդգծում էր նոր խնդիրների լուծելիս նրանց ընձեռած հնարավորություններով չսահմանափակվելու միտքը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1277 407
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5370