Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Քառոտանի, ութանկյուն կլորավուն սեղան է՝ չորս մեծ և չորս փոքր կիսաշրջաններով: Փայտի մասը շագանակագույն է, մետաղականը՝ բրոնզե: Սեղանի ներքին ուրվագիծը շրջանակված է մետաղական բրոնզեգույն ֆրիզաձև գծով /3սմ/: Սեղանածածկի փայտե հատվածը ՝11,5 սմ է, իսկ ճենապակյա ներդիրի տրամագիծը ՝40,5սմ է: Սեղանի փայտե հատվածը բաղկացած է 24 փայտե սեղանաձև սալիկներից:
Ճենապակյա ներդիրները՝ լազուրե ֆոնի վրա 120º անկյան տակ կազմում են երեք օվալաձև սպիտակ դաշտեր /11,8*9սմ/, որոնց կենտրոնում՝ մեծ, կողքերին՝ փոքր տարբեր գույների դաշտային ծաղիկների և կլոր ծաղկեփնջեր են՝ ոճովորված կանաչ տերևներով (վարդագույն, երկնագույն, մանուշակագույն, դեղին կանաչ տերևներով): Լազուրե ֆոնի կենտրոնում՝ կլոր սպիտակ 19,8սմ տրամագծով դաշտ է: Դաշտի կենտրոնում՝ բաց մանուշակագույն, դեղին գույնի ամպերի վրա, երկնագույն երկնքի ֆոնին պատկերված են երկու նստած հրեշտակ: Ձախ կողմի հրեշտակը նստած է բաց դեղին ծածկոցի վրա և գլխավերևում պահում է վարդագույն վարդերից փունջ՝ խիտ, բաց զմրուխտե, կանաչ տերևներով /նրա գլուխը ծաղկեփնջի ֆոնին է/: Աջ կողմի հրեշտակը պատկերված է թիկունքից և ծածկված է մուգ մանուշակագույն ծածկոցով, որը թեթևակի ծածկում է նրա ուսը: Ձախ ծալված ծնկին պահում է մեծ ուղղանկյուն ֆորմատի ալբոմ, աջում՝ ալբոմի թերթի մոտ պահում է դեղնավուն գույնի մատիտ: Սեղանածածկը ամրացված է բարձր պատվանդանին և համահունչ միացված է չորս ոտքերին, S-աձև և հատած քառանկյան տեսքով /նիստավորված/: Սեղանի ոտքերը դեպի ներքև նեղանում են: Պատվանդանը՝ 10սմ տրամագծով է, ունի եռատերև կորացած ձև և կրկնում է սեղանածածկի ուրվանկարը: Կենտրոնական լայն մասում և ցառգաայի (ճարտարապետական դետալ) բոլոր չորս կողմերում կան մետաղական բրոնզե ներդիրներ 22,5 սմ երկարությամբ՝ ասիմետրիկ երկարուկ ականթի տերևի տեսքով զարդանախշ, որը կենտրոնում կազմում է սնամեջ խեցի: Յուրաքանչյուր ոտքի վերին մասում արտաքին կողմից սուր կողերի վրա կան բրոնզե մետաղական ներդիրներ /ոսկեգույն/:
Կոմպոզիցիայի կենտրոնում օվալաձև, ուղղահայաց ձգվող վահան է՝ձևավորված մանր ծաղիներից, տերևներից բաղկացած բուսական զարդանախշով, որը դեպի ներքև հյուսվելով ստանում է շղթայաձև ժանեզարդի տեսք /24սմ երկարությամբ/:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-237