Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանին պատկերված է մերկ կնոջ կիսապարկած ֆիգուր՝ հենված խավարչտին գտնվող ժայռի մակերեսին՝ ձախ միջնամասում: Ոտքերը կիսածալված են՝ աջը դրված է ձախին: Ձախ ձեռքին քնար է, աջը պահել է քնարի լարերի վրա: Գլուխը սև-կապույտ մազերով է, ¾ դարձվածքով, դեմքը երկար է, խոշոր քիթը հազիվ է նշմարվում, բերանը փոքր է, աչքերը կլոր են: Ընդհանուր առմամբ պատկերյալն ունի հանգիստ, հանդարտ, հավասարակշռված, սակայն մտքերի խոր հորձանքի մեջ ընկղմված հոգևիճակ: Ցածր հորիզոնում մայր մտնող արևն է՝ հազիվ նշմարվող, որը թաքնվում է պղտոր ջրի հետևում: Արևը վերջին անգամ իր շողերով արտացոլվում է ջրում՝ կապույտ, դեղին, սպիտակ սառը երանգներով:
Հեղինակ՝ Վրուբել Միխայիլ ԱլեքսանդրովիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1880Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-24