Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Սև, փայլով, անգոբապատ իրանն ունի շատ փոքրիկ, կլորավուն հատակ: Իրանը շատ ուռուցիկ է՝ հավաքված նեղ վզով, բերանը փոքրիկ շրջագիծ է կլորավուն շուրթով:Վզի տակ շրջաձև երկու ակոսներ են, որոնց միացած են սրածայր եռանկյունիների /5-ական/ շարքը:Դրանց մեջ կետանախշեր են, իրանի «ուսին» տափակ, կլորավուն ելուստն է: Ողջ իրանով գիպսի սպիտակով վերականգնված մասերն են, կարերը:Ծիսական անոթ է:Ամբողջական, վերականգնված: Հանձնել է հնագետ Ա. Փիլիպոսյանը:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 12 հատ՝ 9,5Բարձրություն (սմ)՝ 25Նյութը՝ ԿավՀայտնաբերման վայրը՝ գ.ՆորատուսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ք.ա 17-16-րդ դդՀայտնաբերման ժամանակը՝ 2003 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3741
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 582