Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանր պլաստիկա
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է պարող գեղջուհի՝ ամբողջ հասակով, լայն բացված ոտքերով և կողք տարած ձեռքերով, ծալված արմունկներով, ձախ ձեռքը դրված է գոտկատեղին, աջը՝ տարած է գլխի մոտ երիտասրդ կնոջ ֆիգուր է: Հագին լայն, սպիտակ շապիկ է, կարմիր զարդանախշով, երկար մոխրագույն, կապույտ անթևք, լայն շրջազգեստով՝ սպիտակ գուլպաներով, կարմիր, մոխրագույն, սև վանդակներով և մուգ, ցածր երկարաճիտք կոշիկներով: Գլխին գլխաշորի վրայից հագած հարթ, կարմիր, շագանակագույն բուսազարդանախշերով գլխարկ է, որը կապվում է կզակին: Աչքերը և հոնքերը ուրվագծված են մուգ ներկերով, այտերը և շուրթերը արված են վառ վարդագույն գույնով: Մշակված է ազատ և ընդհանրացված ձևով:
Արտադրողի անվանումը՝ Կուդինովների գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-313