Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում՝ սփռոցով ծածկված սեղանի մոտ նստած աղջկա ֆիգուր՝ պատկերված մինչև գոտկատեղը: Դեմքը՝ 3/4-ով դեպի ձախ, լուսավոր, ընդհանրացված: Մուգ շագանակագույն, մինչև ուսերը հասնող մազերով, վրան կարմիր զարդ:
Աջ ձեռքը սեղանին՝ նարնջագույն բաժակի մոտ, ձախը՝ սեղանի տակ: Կապտասպիտակավուն կարճաթև զգեստով: Սեղանին տարբեր առարկաներ: Խորը որմնախորշում փակ փեղկերով լուսամուտ, գոգին՝ չորս թաղարանների փարթամ բուսականություն ծաղիկներով:
Պատուհանից աջ պատը պաստառապատ՝ մոխրագույնի և կարմրավունի երանգներով: Նկարի ֆոնը՝ լուսավոր, արևային, բուսականության հատվածը՝ պաստոզային վրձնահարվածներով:
Պատկերվածը Մազմանյանի քույրն է՝ Լուսյա Դավիդովնան:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899 - 1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 20 x 14Նվիրատու՝ Մանիկ Մկրտչյան- ՔոչարՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 48
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 25