Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի չափակարկին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կազմված է շրջանաձև գլխիկից և կլոր, ներքևում սրածայր թևերից: Գլխիկը պատրաստված է մետաղալարից, ունի երկու գալար, ծայրերը մտնում են թևերի մեջ և ամրանում: Թևերից մեկին՝ գլխիկից քիչ ներքև, զոդված է հեղյուս /մոտ 5.5սմ/, որը գրեթե մինչև գլուխն ունի ուղղանկյունաձև կտրվածք, որով գրկում է մյուս թևը և առաջ անցնում: Հեղույսն ունի կոնաձև, ատամնավոր եզրով կառանիչ, որի միջոցով ֆիքսվում է անհրաժեշտ չափը:
Երկարություն (սմ)՝ 14.6Նյութը՝ պողպատՆվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/31
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628