Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ա. Մամաջանյան, Հ. Թումանյանի «Չարի վերջը» առակի չորրորդ էջի նկարազարդումը, 1948 թ.: (Նկարազարդումներն արված են սպիտակ ստվար 14 թղթերի վրա, հիմնական գույներն են կանաչը, երկնագույնը, շագանակագույնը, սևը: Աղվեսը բոլոր նկարներում պատկերված է շիկակարմիր գույնով, երկնագույն տաբատով): Նկարում աջ կողմում պատկերված ծառին կկվի բույնն է, վրան կկուն 2 ձագերի հետ: ձախ կողմում ծառի տակ աղվեսն է` բաց երախով, աջ թաթին ձեռնափայտ: Երկնագույն երկնքի ֆոնի վրա գրված էստեղծագործությունից 2 տող. «Ախ դու Կըկու, հիմար Կըկու,» ևս 2-ը ներքևի աջ մասում են. «Քանի փոքրիկ ձագ ունես դու»: Ներքևի աջ անկյունում նկարչի անվանատառերն են: Նկարազարդումը ձեռք է բերել թանգարանը` Ակտ N 1, 08/03-1952 թ., չորրորդ նկարազարդման արժեքը` 600 ռուբլի:
Նկարիչ՝ Աշոտ ՄամաջանյանՆյութը՝ Թուղթ, ջրաներկ, տուշԼայնություն (սմ)՝ թուղթը - 30, նկարը - 20Երկարություն (սմ)՝ թուղթը - 42, նկարը - 30Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1948Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1/5
Բաժնեհաշվառանիշ՝
ԿԲ 5