Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ա. Մամաջանյան, Հ. Թումանյանի «Չարի վերջը» առակի առաջին էջի նկարազարդումը, 1948 թ.: (Նկարազարդումներն արված են սպիտակ ստվար 14 թղթերի վրա, հիմնական գույներն են կանաչը, երկնագույնը, շագանակագույնը, սևը: Աղվեսը բոլոր նկարներում պատկերված է շիկակարմիր գույնով, երկնագույն տաբատով): Նկարում պատկերված է ծառ` վրան կկվի բույնը, մեջը 3 ձագ: Ծառի ճյուղին կկուն է: Վերևում առակի վերնագիրն է, ներքևում ստեղծագործության սկզբից 4 տող. «Լինում է մի սար, Էն սարում մի ծառ... Բընում երեք ձագ, ՈՒ վըրէն կըկուն»: Ներքևի աջ անկյունում նկարչի անվանատառերն են: Նկարազարդումը ձեռք է բերել թանգարանը` Ակտ N 1, 08/03-1952 թ., առաջին նկարազարդման արժեքը` 700 ռուբլի:
Նկարիչ՝ Աշոտ ՄամաջանյանՆյութը՝ Թուղթ, ջրաներկ, տուշԼայնություն (սմ)՝ թղթի - 30, նկարի - 20Երկարություն (սմ)՝ թղթի - 42, նկարի - 30Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1948Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԿԲ 2