շաբաթաթերթ «Անդրադարձ»-7 /34/., «Եղիշե Չարենցի վերջին օրերը», էջ`2-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ա. Բագրատունու նույնանման հոդվածը լույս է տեսել 1959թ. նոյեմբերի 30-ի «Ալիք» թերթում, որը արտատպվել է «Անդրադարձի» այս համարում: Ա. Բագրատունին կարդալով` «Բանաստեղծը վախճանվում է 1937թ. նոյեմբերին» տողը հուզվում է, հիշում իր ընկերոջ պատմածը, այն դառը
ճշմարտությունը, որի զոհը դարձավ բանաստեղծը: Ընկերը բանտարկվել է Ե. Չարենցի բանտարկության օրերին` 2000
ռուբ. ծախսելու եւ դպրոցի վերանորոգումը չկատարելու համար սահմանել են մեկուկես տարի ազատազրկում, որի ընթացքում էլ` իբրեւ բանտի սպասավոր, մի քանի անգամ Չարենցին ճաշ տալու օրերին տեսել է Չարենցին մեկուսարանի մեջտեղում երկաթյա ձողին կապկպված: Վերջին անգամ, երբ ճաշ է տարել` հսկիչի հետ տեսել է` «Չարենցը կապված է եւ նրա մեծ
գլուխը կախված է... նա լուռ է...»: Եվ այսպիսի «մահը» բնութագրում են` «վախճանվել է», ապա խեղդամահ անելը որն է:
Հեղինակ՝ Ա.ԲագրատունիԷջ՝ 8Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1991, փետրվար 19Չափս՝ 42 x 29,7 սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6903