Նոր ժողովածու: Միջնադարյան հայոց տաղեր ու ոտանավոր...
Նոր ժողովածու: Միջնադարյան հայոց տաղեր ու ոտանավորներ: Ա և Բ պրակ (միակազմ)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Նոր ժողովածու: Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ: Ա և Բ պրակ (միակազմ)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին անգամ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. Նոր ժողովածու: Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ: Ա և Բ պրակ (միակազմ). Սույն գրքին համակազմ են նաև՝ Կ. Կոստանեանց. Յովհաննէս Թլկուրանցին եւ իւր տաղերը; Թովմա Մեծոփեցու յիշատակարանը; Ծաղկաքաղ արձակ եւ չափածոյ բանից ի պէտս վարժարանաց. - Թիֆլիս, 1892, տպարան Ի. Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարնի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կարմիր կաշվից է, վրան դրոշմված է հրատարակչի անունը, ներքևի մասում դրոշմված են Հովհ. Թումանյանի անվանատառերը՝ «Յ. Թ.»: Պրակ Ա-ի տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին գրքի՝ «Ծաղկաքաղի», էջ 27-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարնի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն գրքի՝ «Ծաղկաքաղի», տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յովհաննէս Թումանեան»: Մի քանի էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են:
Էջ՝ 76; 78; 59; 88; 18, 2 թ. աղյուս.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1892Լայնություն (սմ)՝ 12,2Երկարություն (սմ)՝ 17,8Կազմող՝ Կոստանյանց Կ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/684-1