Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առջևի պլանին խոշոր, բաց շագանակագույն տանիքի մի մաս կա՝ կանաչ-օքրայագույն ծխնելույզով, գորշ վարդագույն, բարձր եզրազարդով: Միջին պլանին տանիքի վրայից բացվում է տեսարան՝ քաղաքային լայն զբոսապուրակ գորշ սպիտակ ծառուղիներով, կանաչ սիզամարգերով, բարձր նոճիներով, կլորաձև կապույտ-կանաչ կատարներով, ցածր ծառերով, մենավոր և զույգերով զբոսնող կանանց ֆիգուրներով, երկար կարմիր, սպիտակ, երկնագույն զգեստներով, տղամարդկանց մուգ հագուստներով, խաղալիք նժույգների վրա արշավող երեխաներով: Հեռավոր պլանին՝ նոճիների խմբի հետևում, ոչ մեծ, գորշ և սպիտակ տներ են՝ մանուշակագույն, շագանակագույն տանիքներով՝ բոլորն էլ կանաչի մեջ թաղված: Այս ամենը՝ կանաչ, օքրա, դարչնագույն սարերի ու կապույտ երկնքի ֆոնին:
Հեղինակ՝ Լենտուլով Արիստարխ Վասիլևիչ 1882-1943Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ-101 ԿԱ ԿՊ-113