Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ընդհանրացված կանաչ, կապույտ, դեղին, սպիտակ երանգներով նկարված բնանկարի ֆոնի վրա խոշոր պլանով նստած(?) կնոջ մինչև գոտկատեղը ֆիգուր է ¾ շրջադարձով, կապույտ, մանուշակագույն կոֆտայով շալաձև օձիքով, սպիտակ շապիկով, ծոծրակին՝ դեղին, շագանակագույն գլխարկով կամ գլխաշորով, որի տակից երևում են կարճ սև մազերը: Թուխ դեմքը, երկար վիզը նկարված են դեղին, օքրայագույն երանգով, արտահայտիչ են արված քիչ վեր բարձրացված թեթևակի կոր քիթը և փոսիկով կզակը: Կարճ սև, շագանակագույն շտրիխներով նկարված են հոնքերը, նեղ նշաձև աչքերի վրա են իջնում ծանր կոպերը, կարմիր, շագանակագույն շտրիխներով արված են ոչ խորը կնճիռները՝ քթից դեպի բարակ կիպ կպած շուրթերը: Ձախ նախաբազուկը թեթևակի կողք է տարված:
Հեղինակ՝ Պետրով- Վոդկին Կուզմա Սերգեյևիչ 1878-1939Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-137