Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Կտավագործի մաքոք
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մաքոքը դահուկաձև ուրվագծով է, երկու ծայրերը ներփորված մարդակերպ ուրվագծով, որոնց մեջ ասեղաձև գլխիկներ են:
Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսին երեք վարդյակներ են փորագրված՝ երկուսը ծաղկաթերթիկներով, կենտրոնականը՝ խաչաձև ակոսներով: Վարդյակների միջև երկայնական առանցքի հետ համընկնող կենաց ծառ է: Մյուս երեսին երեք ժապավեններ են փորագրված, որոնցից երկայնականը լուծված է զիգզագաձև դասավորված ծաղկաթերթիկներով, մյուս երկուսը՝ եռանկյունիներով:Մաքոքի երկու ծայրերին արձանագրություն է՝ հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով:
Հեղինակ՝ Կարեն ԽաչատրյանՆյութը՝ կարմիր փայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985թ.Չափս՝ 43 x 3,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1914