Ձևավորման էսքիզ Ի.Ս. Տուրգենևի “Մեկ ամիս գյուղում”...
Ձևավորման էսքիզ Ի.Ս. Տուրգենևի “Մեկ ամիս գյուղում” պիեսի բեմադրության համար
Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Աշխատանքը ներկայացնում է թատրոնի բեմ, որը եզերված է խիտ, գորշ կանաչ ծալազարդարանքով: Դեկորացված է մեծ ու լուսավոր սենյակի ինտերիերը՝ մասսիվ սպիտակ սյուներով, երկու բարձր պատուհաններով, մեծ հայելիներով, հարուստ, շքեղ կահույքով, հսկա մի լուսամփոփով: Ձախից պատկերված է կնոջ ֆիգուր՝ բաց երանգների հագուստով և բարձր գլխարկով, ով գնում է դեպի դուռը: Աջ մասում ՝ կենտրոնից ոչ հեռու, կլոր, վարդագույն սփռոցով ծածկված սեղանի շուրջ, նստած են երկու տղամարդ՝ բաց կեղծամներով, շագանակագույն, կանաչ բաճկոններով, սպիտակ, ժանյակներով վերնաշապիկներով: Նրանցից ավելի աջ կա երկու կանացի ֆիգուր: Նստած կինը հագին ունի փարթամ կանաչ զգեստ, իսկ կանգնածը՝ դարչնա-վարդագույն: Երկուսի վարսերն էլ նույնապես հավաքված են, մուգ են, ծոծրակին թողնված են խոպոպներ:
Հեղինակ՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ ԲենուաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-34