Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Հուշամեդալ
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Հուշամեդալ՝ նվիրված Մելիքի տոհմի՝ Ռնդամալ /Ջրառատ/ և Վարդենիս ներգաղթելու 160 ամյակին: Հուշամեդալի առաջին երեսին ընդհանուր գեղարվեստական ձևավորված ֆոնի վրա կենտրոնում գրված է ,,Մելիքի տոհմ՛՛, իսկ շրջագծի երկայնքով ձախից աջ գրված է ,,Վարդենիս 1827 Ռնդամալ 1987՛՛: Հուշամեդալի երկրորդ երեսին, կենտրոնում պատկերված է վազող վագր՝ մեջքին արևի ճառագայթներ, ներքևում պատկերված է խաչ՝ երկու կողմերում բացված գրքեր: Աջ և ձախ կողմերում, շրջագծին հավասար պատկերված են ցորենի հասկեր: Հուշամեդալը վերևում ունի անցք, որի միջով օղ է անցկացված:
Վարպետ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 2-րդ կեսՆյութը՝ ՀամաձուլվածքՏրամագիծ (սմ)՝ 9սմՆվիրատու՝ Ժ.ԳևորգյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1516
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԶԳ 331