Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հացկերույթի և նստելու կահույք
Տեսակ/ժանր՝
Սեղան
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Երեք ձվաձև դարակներ են՝ եզրագծված նեղլիկ բրոնզե օղակներով, որոնք զարդարված են դափնու տերևից բաղկացած մանր օրնամենտով: Վերևինը՝ օվալի հեռավոր եզրից, ոտիկների վերին դուրս ցցված վերջավորությունների միջև, ոչ շատ բարձր բրոնզե ցանց է՝ ոճավորված բուսական օրնամենտով: Օղակները հագցված են չորսը բարակ կլոր ոտիկների վրա, որոնք ծածկված են սև լաքով և ավարտվում են դուրս ցցված այծաոտիկներով: Մետաղական բարակ օղակով հիմքից փոքր-ինչ վեր, երեսի կողմից, յուրաքանչյուր դարակի մոտ դիմային, 2-ական մետաղական դրվագում կա՝ բուսական օրնամենտով: Դարակները զարդարված են գալարազարդի (մեանդր) և վարդյակների լայն շերտով, երկու նեղլիկ ձվաձև շերտերով և կենտրոնում, մուգ շագանակագույն ֆոնին՝ էմբլեմներով հորինվածքով. 1- շեփոր, շվի, դափ; 2- դափնու 2 ճյուղ, նետ ու աղեղ, նետերով գլանաձև կապարճ, որոնք եզրագծված են լայն ժապավենով դափնե պսակով; 3 – հյուսվող ճյուղեր և տերևներ, խաղողի ողկույզներ, վահանաձև գավազանագլխիկով և բանտով գավազան, ամֆորա, ցածրիկ ոտիկով սաղր գավաթ: Հորինվածքը ամփոփում է փայտյա փողային գործիք: Այդ հորինվածքները ներդրվագված են փայտով: Վերևի դարակը ծածկված է սև լաքով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1801-1810Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Դ- 3