Հարցաքննության արձանագրություն Ակսել (Ալեքսանդր) Ստեփանի Բակունց - գրող
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան) - 1899-1937-Ամենավտանգավոր, ամենապայծառ, «Արցունքի պես ջինջ» գրող:
Արձանագրության առաջին հարցին, որ նա եղել է ՀԳ հակախորհրդային, նացիոնալիստական խմբի ղեկավարներից մեկը և դրամում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Իր պատասխանում նա հաստատում է, որ խումբը ղեկավարել են Ն. Ստեփանյանը, Վ. Ալազանը, Վ. Նորենցը, Գ. Վանանդեցին: 1933-ից հետո խումբը դուրս է եկել գրական - ստեղծագործական խմբի շրջանակներից և վերաճել հակախորհրդային քաղաքական խմբի` զգալով, տեսնելով 1930-33թթ. Հայաստանում առաջացած տնտեսական դժվարությունները: Նշել է, որ իր նացիոնալիստական սխալները ինքը բացահայտել է իր մի քանի բանավոր և գրավոր ելույթներում:
Խմբի հակախորհրդային պրակտիկ գործունեության մասին խոստացել է տալ լրացուցիչ ցուցմունք: Հարցաքննել են ՆԳԺԿ մայոր Ստեպանովը եվ Մուղդուսին: Հաստատել է լեյտենանտ Մոսյանը:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7233
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7233