Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հայրենի յիշատակներ: Ա. Դէպի Նարեկայ վանքը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հայկ Աճեմեան. Հայրենի յիշատակներ: Ա. Դէպի Նարեկայ վանքը. (Արտատպուած «Արարատ» ամսագրէն). - Ս. Էջմիածին, 1918, տպարան Մայր Աթոռոյ: Շապիկը բաց դեղնագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի ձախ և վերևի մասերում պատկերված են սև բուսանախշեր, կենտրոնում ու ներքևում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում հեղինակի ընծայագիրը կապույտ թանաքով՝ «Մեծ բանաստեղծ Պրն. Յովհաննէս Թումանեանին կընուիրէ Հայկ Աճեմեան: Ս. Էջմիածին. 5 օգոստոս, 1919»: Էջ 7-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և էջերը խունացած ու մասնատված են:
Հեղինակ՝ Աճեմյան Հ.Էջ՝ 16Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918Լայնություն (սմ)՝ 16,5Երկարություն (սմ)՝ 25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/97