Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
1874 թ.-ին Տփխիսում հրատարակված «Հայկական հնչյունների մասին» (լուծումն տարկուսութեանց) խորագրով գիրքն է, որը հեղինակը ընծայել է Պոլսի հայերին։ Գրքույկն ունի մոխրագույն թղթե կազմ, գրված է աշխարհաբարով, բաղկացած է 50 էջից։ I էջի վրա հեղինակի «Երկու խօսք իմ քննադատներին» վերնագրով նախաբանն է, որից հետո սկսվում է գրքույկի բուն բովանդակությունը։ I մասը նվիրված է բաղաձայններին։ Հեղինակը ուսուցանում է հայերենի հնչյունաբանության ներքին և արտասանական օրնաչափությունները, սովորեցնում ճիշտ արտասանել և կիրառել տարբեր բառերում և դարձվածներում։ Ավելի ընկալելի դարձնելու նպատակով նա բացատրում և մեկնաբանում է հնչյուններն ու դրանց կիրառումը տարբեր բարբառներում (Ղարաբաղ, Արարատ, Արևմտյան Հայաստան և այլուր)։
Հեղինակ՝ Ղ. ԱղայանԷջ՝ 50Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏփխիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1874թ․Չափս՝ 14*20.6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4856/86
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-125