Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Կտուց անապատի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից մեկը, որի ճակատային մասում քառաթերթ ծաղիկներով զարդանախշված խորան է, որի կենտրոնական մասում ուղղանկյունաձև բացվածք է՝ անկյուններում բուսանախշեր: Բացվածքի տակ գրված է Ավետարան ըստ Մարկոսի, որից ցած գրված են վերոհիշյալ ավետարանի առաջին տողերը: Առաջին տառը գրված է երկու առյուծի պատկերով, իսկ մյուսները՝ բուսանախշերով և թռչնապատկերներով: Լուսանկարի աջ անկյունում վերից վար իջնող բուսանախշ և ծաղկեշղթաներով զարդարված լուսանցազարդ է՝ ծայրին խաչ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.2Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/58
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274