Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրքի կազմը բաց կապույտ գույնի թղթից է, որի վրա գրված է հետևյալը. «Կտակի, նուերի եւ վագֆի վերաբերյալ ինչ-ինչ օրինական ընդհանուր տրամադրութիւնք։ Հետո նույնը գրված է հայատառ թուրքերենով. Վասիյէթ, Հիպէ վէ վագֆ Հագգընդան պազը Ահքեամ վէ գավաիրի ումումիյէ»։ Ներքևում ձեռագրով գրված է- տպ. Կ. Պօլիս, 1893 թ.։ Նույնը գրված է տիտղոսաթերթի վրա։ Ամբողջ գիրքը գրված է հայատառ թուրքերենով, բացառությամբ առաջին թերթի, որը գրված է արևմտահայերենով։ Գիրքը օրենքների ժողովածու է կտակի, նվերի և վագֆի վերաբերյալ օրենքների, և գրքում գրված է 18 օրենք այդ մասին։
Էջ՝ 19Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿոստանդնուպոլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1893թ․Չափս՝ 14.2*2.03Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4856/85
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-125