Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Խեցեգործություն
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ոտիկների ներսում կա գրություն՝ 18, 21: Սկահակները լայն են, ցածրիկ ու ոսկեջրած: Բռնակները նույնպես ոսկեջրած են և ծայրերին ունեն սակռի կտուցով ֆիգուրներ ունեն: Ֆոնը մանուշակամորիագույն երանգի է:
Սկահակի հիմքին անմիջապես կպած կա լեզվաձև զարդանախշ, որը զուգորդվում է բարձր ցողունով ծաղկի հետ: Կենտրոնում մի ծաղկաշղթա է՝ բուսական, իրարից հեռու դասավորված նախշերով: Բռնակների մակարդակով կրկին զարդամոտիվ կա՝ երկրաչափական, բուսական սպիտակ նախշերով: Ոսկեջրած կլորավուն շրջանակի մեջ երկու կողմից ժանրային աշխարհիկ տեսարաններ են:
Ծառուղին հասնում է ընդհուպ մինչև իրար մոտ կանգնած շինություններին: Կառույցները ծխամոխրագույն են: Ծառուղին երկու կողմերից էլ սկսում է հունական հագուստ կրող սպիտակ քանդակներով: Ծառուղու աջ և ձախ կողմերում կանոնավոր կանաչ գազոններ են: Կենտրոնում կա մոխրաերկնագույն շատրվան: Հնատիպ հագուստով մարդիկ զբոսնում են: Երկինքը բաց կապույտ է, որը խառնվում է ջնարակի հետ:
Առաջին պլանում կանաչ և մոխրագույն ջրային ավազանն է, որի վրա երկարավուն նամակներ կան. նրանցից մեկում՝ երեք հոգի, մյուսում՝ մեկ մարդ, ով թիավարում է նավակը: Հետին պլանին՝ ափին, կանգնած են երկու կանացի ֆիգուր, շան հետ խաղացող երեխա, իսկ շունը գլուխը վեր ձգած պառկած է: Կենտրոնում երկու հարկանի սյունազարդ, եռանկյունաձև ֆրոնտոնով շինություն է, որը կարծես կորչի առատ կանաչի և ծառերի մեջ: Բնանկարը պսակվում է երկնագույն երկնակամարով:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-254