Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Խուրջին, Նախիջևան, գ. Միրզիկ: Երևացող երեսին ատամնավոր զարդանկար է, որն անվանել են ծլաքավոր: Այն դասավորված է վերից-վար և գործված երկու գույնով՝ սպիտակ-մուգ կապույտ: Խուրջինի բերանի շերտը զարդարված է երեք շարք այլ նախշերով, որոնք գործված են գունավոր թելերով: Խուրջինի տակի մասը շերտավոր է, գույների երկու
հաջորդականությամբ՝ սպիտակ-մուգ կապույտ:
Վարպետ՝ Սուլթանիկ ՀարությունյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նախիջևան, գ. ՄիրզիկՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարՆյութը՝ Բրդյա թելԼայնություն (սմ)՝ 58Երկարություն (սմ)՝ 167Հայտնաբերման վայրը՝ գ. ԳողթանիկՀայտնաբերման ժամանակը՝ 1991թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Շիֆր՝
ԵԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4146