Թեմա՝
Լուսավորության / ջեռուցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսավորության պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսամփոփ
Բնօրինակի անվանում՝
Լուսամփոփ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կոնաձև՝ հատակը կլոր ու փոքր, իրանը ուռուցիկ: Իրանի առջևի ֆոնում երևում է ջրաղացը՝ ցանկապատված գետը և ծառը: Պատկերը արտահայտված է վարդագույն ֆոնի վրա, կապույտ, կանաչ, ոսկեգույն ու բաց մոխրագույն գույների զուգորդումով: Ստորին մասը լուսամփոփի թասակն է, դեպի ներքև գմբեթաձև: Թասաձև մասը հարդարված է տերևաձև պատկերներով և կտրտված մասերով: Այս մասը, որին հենվում է լուսանփոփը, ունի 3 բլթակ՝ ներսից, որոնց հատված շղթաների միջոցով, այն միացվում է առաստաղին: Ամրացված է կլոր, տերևաձև եզրերով պողպատյա մասին՝ կախիչին։ Լուսամփոփի վերին կափարիչը թասաձև է, փոքր շրթով, լայնաբերան, ալիքաձև, խոշոր տերևանախշերով, շղթաների միջոցով կարելի է բարձրացնել և ցածրացնել լուսամփոփը։ Ստորին և վերին հավելվածն ու կախիչը ոսկեգույն են։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՀայտնաբերման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՆյութը՝ Ապակի, պողպատՏրամագիծ (սմ)՝ 11 x 12Բարձրություն (սմ)՝ 23սմՀայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2471
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-100