Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Դեղնաշագանակագույն փողոցի մի հատված է պատկերված, որը կառուցապատված է գորշ դեղին, կանաչ, երկնագույն, արևելյան ոճով տների մանր խորանարդներով՝ լայն, գորշ երկնագույն ստվերներ արձակող: Առջևի պլանին ձախ մասում զոլավոր, կապույտ, շագանակագույն փոքր գորգերին նստած է երկու ֆիգուր՝ ազատ հագուստով: Տղամարդը կապույտ, երկնագույն գույնի զոլավոր գլխարկ է հագել, իսկ կինը՝ դեղնականաչ, շագանակագույն, կանաչ երանգների սպիտակ գլխաշոր ունի: Երկուսն էլ նայում են երեք խոշոր դեղնականաչ սիրամարգներին: Թուխ դարչնագույն դեմքերին հազիվ նշմարված են ուղիղ քթերը, նեղ, երկարավուն աչքերը:
Հեղինակ՝ Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ 1878-1968Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-1929Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ- 202 ԿԱ ԿՊ-258