Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Թառ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նվագարանը պատկանում է լարային-կսմիթային խմբին: Բաղկացած է երկու մասից՝ գուշ և կոթ: Գուշը նման է հատած ութի և փորված է մեկ ամբողջական կտոր փայտից: Երեսի հատած մասը պատված է կաշվե թաղանթով: Գուշի տակ՝ թաղանթից ցած, տեղադրված է կեռիկավոր հենակը, որին կապված են լարերը, թաղանթի մոտ՝ լարերի անցնող տեղով կարմիր կաշի է սոսնձված: Ամենալայն մասում՝ կենտրոն դրված է սպիտակ, պլաստմասե խառակը, որը կապրոնե լարերով երկու ծայրից ամրացված է կեռիկավոր հենակին: Խառակն ունի 3 ոտք, մեկ գլուխ, որի վրա փորված ակոսներով անցնում են կեռիկ-հենակին կապված լարերը և կոթի վրայով նրանցից 6-ը փաթաթվում են 6 մեծ և 3 փոքր ականջներին, իսկ 2-ը ամրանում են կոթի փայտին և մինչև վերջ չեն բարձրանում: Թառի 6 լարերը հիմնական են, իսկ մնացածը արձագանքատու երանգավորող, որոնցից 1-ը անցնում է կոթին ամրացված 1 մեծ պլաստմասե հավելյալ խառակի վրայով, իսկ երկուսը կոթի կողքով: Կոթը հիմքի մասում լայն է, աստիճանաբար նեղացող, ամբողջ կոթը սադափապատ է, նույնը փայտե ականջները: Թաղանթի շուրջը, գուշի վրայով ռումբիկաձև զարդանախշն ավարտվում է կոթի հիմքից սկսվող և կեռիկավոր հենակի մոտ ավարտվող:
Հեղինակ՝ Սմբատ ԴավդյանԼայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 85,5Բարձրություն (սմ)՝ 16Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1989 թ.Նյութը՝ Փայտ, սադափ, կապրոնե և մետաղե լարերՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/32
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174