«Երեկոյան Երեվան»N291,Սանդրո Ջուլհակյան «Ծնվում է «Ծնունդը»»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում զետեղված հոդվածում հեղինակը զրուցում է կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի հետ, ով պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ ըստ Արմեն Զուրաբովի «Ալ. Մյասնիկյան» սցենարի: Ֆիլմում, որը կոչվելու է «Ծնունդ», Մյասնիկյանը ներկայանալու է ոչ միայն որպես կուսակցական, պետական ու քաղաքական մեծ գործիչ, այլեվ որպես «մեծ մտքի ու ինտելեկտի» տեր մարդ: Մյասնիկյանի դերում խաղալու է Խորեն Աբրահամյանը. ֆիլմում կան նաեվ պատմական այլ դեմքեր` Կիրով, Օրջոնիկիձե, Չարենց, Տերյան, Սարյան եվ ուրիշներ. «Կարծում ենք, որ ամիսներ հետո «Հայֆիլմը» հանդիսատեսին ուրախանալու նոր առիթ կտա»,-գրում է հեղինակը:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթ, տպագիրԷջ՝ 4Ստեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, Ավ.Իսահակյան փող., 28Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1975Չափս՝ 59 սմ x42սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1655
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ4381