Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանր պլաստիկա
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ամբողջ հասակով կանգնած երիտասարդ կին, թեթևակիորեն հետ տարած գլխով և մեջքով: Ոտքերը լայն բացված, հարթ սրածայր սպիտակ, սև գույնի կոշիկներով, երկու ձեռքով նա նվագում է փոքր սև, շագանակագույն երժշտական գործիքի վրա: Նրա կրում է սև- ոսկեգույն զարդանախշով բլուզ՝ ցածր բացվածքով, կրծքին քուղակապով, երկար կանաչակապտավուն լայն ուղիղ շրջազգեստ է՝ ոսկեգույն զարդանախշով և սպիտակ, ծածանվող ոսկեգույն տերևներով գոգնոց: Նրա երկար սևահեր վարսերը սանրված են ուղիղ հերաբաժանով և քողարկված են մոխրագույն, վարդագույն երանգների գլխարկ-գլխաշորով: Աչքերը և հոնքերը սև են, այտերին վառ վարդագույն կարմրություն է, իսկ գեղեցիկ շուրթերին երևում է թեթև ժպիտ:
Արտադրողի անվանումը՝ Ֆ. Յ. Գարդների գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1801-1810Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-307