Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Եղջերափող
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Միջնադարյան մանրանկարների օրինակով ստեղծված փողային նվագարանը բաղկացած է 3 մասից՝ էբոնիտե սրինգ, որի բերանի մասում հագցված է էբոնիտե մունդշտուկը՝ եղեգնից, կտրված լեզվակով, իսկ փողի ծայրամասում ամրացված է եղջերափողը, որի միջոցով ձայնը տարածվում է: Մունդշտուկի վրայից հագցված է գմբեթաձև, 2 ուռուցիկ մասերից բաղկացած էբոնիտե մի ուրիշ մունդշտուկ, որի կենտրոնական մասը նեղացող է, որի վրա երկթև եզրագոտի կա, իսկ ուռուցիկ մասերին 6 փորագիր եզրագոտիներ են արված: Նվագարանի երկար, բաց փողը երեսի կողմում ունի 7 ձայնահան անցք, իսկ 8-րդը գտնվում է եղջյուրի վրա: Նվագարանը ամբողջությամբ սև գույնի է, իսկ եղջյուրը աչքի է ընկնում սև ու սպիտակ երանգներով: Նվագարանի առանձին մասերի միացման տեղերում մետաղ է հագցված՝ ամուր լինելու համար:
Հեղինակ՝ Ռուբեն Նապոլեոնի ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Նյութը՝ եղջյուր, էբոնիտ, եղեգն, մետաղԵրկարություն (սմ)՝ 44Տրամագիծ (սմ)՝ 5.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5161/4
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-94