Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանր պլաստիկա
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Երկֆիգուր կոմպոզիցիա է՝ պատկերված ցածր, քառակուսի, սպիտակ, ոսկեգույն տերևանախշով պատվանդանի վրա կանգնած: Ամբողջ հասկով տղամարդու ֆիգուր է դարչնագույն, շագանակագույն սերթուկով և գազարագույն, կարմրավուն լայն տաբատով, սպիտակ կարմիր շերտավոր շապիկով և վզին սև թաշկինակով, ձախ ձեռքով մեկնում է գիրք կամ տետր տղային, որը կանգնած է նրան կիսադեմով, ձախ կողմից: Տղան կրում է մուգ գույնի երկարաթև բլուզ, գազարագույն, կարմրավուն լայն տաբատ և մուգ գույնի կոշիկներ: Երկուսի մազերն էլ կարճ կտրած են, դիմագծերը արված են անփույթ, արագ, հոնքերը և աչքերը ներկված են մուգ երանգի ներկով, այտերին առկա է՝թեթևակի կարմրության:
Արտադրողի անվանումը՝ ԳժելՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1840Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-308