Գ. Հովսեփյան «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությո...
Գ. Հովսեփյան «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գ. Հովսեփյան «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից»
Թանգարան՝ Պարույր Սևակի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թղթյա կազմով միջին չափսերի գիրք է, հրատարակել է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերությունը: Անվանաթերթի վրա գրքի վերնագրից վերև գրված է՝ Ժողովրդական նյութեր: 139 էջից բաղկացած այս գիրքը ընդհանրապես բավարար վիճակում է, էջերին մակագրություններ, բծեր չկան: Թերթերի առջևի մասը ճմռթված է,պատռված, որովհետև էջակարերի հիմքից թուլացել են էջերը և կազմի պահպանությունից դուրս են մնացել: Կազմի ներսի կողմում ներկայացված է նույն ընկերության հրատարակությունների ցանկը, որի մասը տպագրված է գրքի կազմի վերջին մասում: Շատ թերթեր նույնիսկ չեն բացվել. հարևան էջերի գլխամասը կտրված չէ: Էջերին նշումներ չկան, բացառությամբ անվանաթերթից (ներսի), որի վրա թանաքագիր անվարժ ձեռագրով վերից վար գրված է «Ղազարյան» բառը: Գիրքը նորոգման կարիք է զգում:
Հեղինակ՝ Գարեգին ՀովսեփյանԷջ՝ 139Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1893Չափս՝ 16 * 24Նվիրատու՝ Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊՍՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
21