Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում «Բանավեճ» խորագրի տակ Ալբերտ Կոստանյանի «Հայ արձակի ճգնաժամը» հոդվածն է: Հեղինակն անդրադառնում է Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին ու նշում է, որ վեպին ազգային վիպասանության զարգացման կորագծով ձայնակցում են Հ.Օշականի «Մնացորդաց» վիպաշարն ու Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը: Զուգահեռներ է անցկացնում 2 հեղինակների երկերի միջեւ և նշում, որ Չարենցի վեպը գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնելով հանդերձ, անկատար է, քանզի Չարենցին հուզող խնդիրը լուծում չի ստանում: Այն, ինչ հարցադրեց Չարենցն ու չհաղթահարեց, հաղթահարեց ու լուծեց կյանքը: Հոդվածագին ամփոփելով բանավեճի հարցադրումները, գրում է, որ բոլոր արձակագիրները միասին խարխափելով որոնում են մի այնպիսի ուղի, որ միայնակ գտավ Եղիշե Չարենցը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
152 20
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ151