Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գյուղական լայն ճանապարհ՝ անկյունագծով, գորշ, կանաչ, շագանակագույն, դեղնավարդագույն խառը քսուկներով: Ձախից կա ցածր թուփ, գորշ, կանաչ, վարդագույն զառիլանջ՝ փոքր, գորշ կանաչ տնակով, երկկողմանի տանիքով: Ներքևի աջ անկյունում բարձր բրգաձև մի թուփ է: Միջին և հեռու պլաններում գորշ կանաչ լանջերի գագաթներն են, բարձր սար՝ ուրվագծված հաստ ու գորշ կանաչ եզրագծով, մուգ երկնագույն երկինքն է՝ գորշ վարդագույն կուտակված ամպերով՝ լուսավորված մանուշակագույն-վարդագույն անտեսանելի արևի ճառագայթներով:
Հեղինակ՝ Կուպրին Ալեքսանդր Վասիլևիչ 1880-1960Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ- 34 ԿԱ ԿՊ- 36