Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առջևի պլանին Տիրամոր ֆիգուրն է, որը զբաղեցնւոմ է նկարի մեծ մասը: Նա պատկերված է մինչև կուրծքը, հագին ունի սև-կանաչ թիկնոց, որը վերնամասում ծածկում է նաև գլուխը: Տակից սպիտակ այլ հագուստ է՝ ծածկված կարմիր, մանր կետերով, որը պարանոցի վրա կոճկվում է կապույտ-կանաչ հագուստի վրա: Գլուխը նուրբ օվալ ունի, աչքերը կլորավուն են ու քիչ ձախ են թեքված: Հայացքը խոնարհված է: Տիրամայրը հայացքը հառել է դարչնագույն ցողունով սպիտակ ծաղկին: Կոպերը կլոր են, ստվերներով, նրա ողջ կերպարը հանգստության և հավասարակշռության, մտորումների մեջ է: Կողքին փոքր տղայի՝ մինչև ուսերը հասնող մարմինն է պատկերված, որին Տիրամայրը բռնել է ձախ ձեռքով և սեղմել այտին: Երեխան հագին ունի կանաչ-օքրա գույների շապիկ: Փափուկ, մեղմ դիմագծերով, կլորավուն այտերով, դեղնա-շագանակագույն մազերով գլուխը քիչ կողքի և հետ է տարված: Շագանակագույն աչքերի հայացքը ուղղված է դեպի դիտողը: Միջին պլանին՝ ձախ շրջանակի մոտ, կլոր պսակի մեջ է առնված Քրիստոսի կիսաֆիգուրով մուգ մեդալյոնը:
Վերևում նկարը երիզվում է նեղ, սպիտակ, վարդագույն, խոշոր ծաղիկներից կազմված շղթայով:
Հեղինակ՝ Նեստերով Միխայիլ ՎասիլևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1906Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-131