Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ներքևի ձախ մասում կա աղյուսա-թխաթույր հերկած հողաշերտ, որի վրա կռացել է կապույտ և կանաչ աշխատանքային զգեստով տղամարդը: Նրանից աջ մեծ մի ջրափոս կա՝ գորշ կապույտ ջրով, որում արտացոլում են շեկ փխրուն հողակույտերը: Ձախ կողմում մոխրա-կանաչ գույնի աշխատաշորով կանգնած կինն է, իսկ աջից՝ ջրափոսը շրջանցող տղամարդն է՝ օխրա-կանաչ հագուստով և հանքափորի պահպանիչ գլխարկով, լապտերներով: Միջին պլանին խորը փորվածք կա՝ բարձր խոտածածկ թումբով: Փորված գորշ դարչնագույն հողում կանգնած են մետաղյա բարձր կառույցները՝ ճոպաններով, որոնց վրայով շարժվում են երկու պողպատե վագոններ: Հեռվում երևում են գյուղաքաղաքի մի հարկ ունեցող շինությունները, կանաչ պուրակը, քաղաքի տները, նրանց վերևում գտնվող սպիտակավուն, գորշ, բաց կապույտ երկինքը:
Հեղինակ՝ Գորշման Մենդել Խաիմովիչ 1902-1972Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1935Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ- 6 ԿԱ ԿՊ-65