Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Աղյուսագույն գորգադաշտի վրա փղոսկրագույն գոտեզարդով առանձնացված է խոշոր բազմանիստ՝ կազմված երեք ուղղանկյունաձև, եզրերում՝ մեկական շրջանաձև շրջանակներից, որոնց կենտրոններում ութանկյուն պատկերներ են: Ողջ գորգադաշտը հարդարված է երկրաչափական տարբեր պատկերներով, կենդանապատկերներով, թռչնապատկերներով: Ունի երեք եզրասգոտի. ներքինն ու արտաքինը հարդարված են «սղոցանախշով», փղոսկրագույն հիմնագույնով կենտրոնական գոտին՝ «գինու բաժակ» կոչվող նախշով:
Լայնություն (սմ)՝ 147Երկարություն (սմ)՝ 270Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ-ՇիրվանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2928
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1314