Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև, առանց հենքի ճարմանդը և 35 զարդատախտակներ: Զարդատախտակները ուղղանկյուն-քառանկյուն են, մի կողմում աղեղնաձև դեպի ներս կտրվածքով, մյուս կողմում աղեղնաձև դեպի դուրս, բայց ծաղկաձև ձևավորմամբ, այնպես որ հարակից զարդատախտակները հագնում են իրար: Հիմնական զարդանախշը բուսականն է: Զարդատախտակների կենտրոնական մասով, երկարությամբ ձգվում է մի զարդագոտի, որտեղ կտրվածքի տեխնիկայով պատրաստված և ամրացված են երկու բազմաթերթ ծաղիկներ: Կենտրոնական զարդագոտու 2-կողմերից հարում են մանր քառաթերթ ծաղիկների հոծ շարքեր: Կենտրոնական ծաղիկներից մեկը (համեմատաբար մեծը), փորագրմամբ և սևադապատմամբ հարդարված է: Գոտին ունի ժանյակ: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է վարպետի անվան սկզբնատառերը «СК», գոտու վերջին զարդատախտակից կախված է օղակ-շղթա:
Նյութը՝ արծաթ, սևադ,կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՔաշ (գր)՝ 500.1 գրՀայտնաբերման ժամանակը՝ 1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4875/5
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-619