Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, սլաքաձև 2 զարդատախտակ, 4 ծաղկաձև, 1 խաչաձև զարդակոճակներ։ Ճարմանդն ու զարդատախտակներն իրար միանում են ներդիր գամի օգնությամբ։ Փորագրման և սևադապատման միջոցով ճարմանդի, զարդատախտակների և զարդակոճակների վրա պատկերված են բուսական զարդամոտիվներ։ Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ «84», վարպետի դրոշմը՝ «մարդու գլուխ»։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  222 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  685/19 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-94