Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Տղամարդու հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գլխարկ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ֆետրե գլխարկը մուգ մոխրագույն է, կլորավուն ձև ունի: Գլխարկի ծայրերը եզերված են սև գույնի ռիպսով, իսկ գլխածածկին ամրացված է սև ռիպսից ժապավեն և բանտ: Գլխարկի ներսում կա շագանակագույն կաշվե ժապավեն, որի վրա տպված է "Borzalino" ֆիրմայի խորհրդանիշը՝ "Grand Pris", "Paris" 1900, մյուս կողմից՝ "Paul H. Bergstroms stockholm import", իսկ վերին հատվածում Բարսելոնա քաղաքի (Իսպանիա) զինանշանն է, ձախ մասում գրված է "А.Х.": Գլխարկի աստառը սպիտակ մետաքսից է: Բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից:
Նյութը՝ Ֆետր, մետաքս, ռիպսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲարսելոնաՉափս՝ 6 x 12սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
206
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД-131