Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հնատիպ գիրք
Բնօրինակի անվանում՝
Գիրք, որ կոչի Ընդհանրական
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Արարեալ սրբազնասուրբ Հայրապետին մերոյ՝ տն. Ներսէսի Շնորհալւոյ. Գիրք, որ կոչի Ընդհանրական. - Սանկտպետերբուրգ, 1788, 'Ի տպարանի Խալդարեանց Խօջամալի որդի՝ 'ի քն. հանգուցեալ Պարոն Գրիգորին: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ կաշվով: Կազմերեսները եզերված են ոսկեգույն մանր նախշերով շրջանակներով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի վերևի մասում սոսնձված է կարմիր ուղղանկյունաձև կաշվե շերտ, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացների վրա կան անհայտ անձի բազմաթիվ սև թանաքով մակագրությունները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր ժզ-ի, 33-ի և վերջին էջ 336-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 3 թերթ սև-սպիտակ նկար, նաև բազմաթիվ սև-սպիտակ դրվագներ ու պատկերներ բնագրում: Կազմերեսները ու կռնակը խունացած են, բազմաթիվ էջերին կան մեծ ու մանր չափսերի սնկահետքեր և այլ բնույթի բծեր:
Հեղինակ՝ Ներսես ՇնորհալիԷջ՝ (ա-ժզ), 336, 3 թ. նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1788Լայնություն (սմ)՝ 18,2Երկարություն (սմ)՝ 23,6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/162