Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գորշ, երկնագույն, հանդարտ գետ: Զառիկող ափին՝ աջից, կանաչով բուսած գլաքարերին, կիսապառկած տղամարդկանց երկու ֆիգուր կա: Աջ տղամարդը՝ կիսադեմ պատկերված, դեմքով դեպի դիտողն է ուղղված, ձախ ձեռքով հենված է հողին, ավելի մուգ հագուստով է, իսկ ձախ կողմի տղամարդը ¾ դարձվածքով է, պատկերված է թիկունքից, հագին ունի մուգ շագանակագույն բաճկոն ու շալվար: Նրանց կողքին անորոշ, գորշ սպիտակ գույնի առարկա է: Նրանց հետևում՝ ջրի բերանին, երիտասարդ ծառեր են՝ թեքված, բարակ բներով, մերկ ճյուղերով: Հեռավոր ափին շեկ ու շագանակագույն ճահճուտ մարգագետինն է: Աջից՝ սակավ թփուտն է ու լճակը, լայն ամայի բլրակը խունացած խոտով: Կան նաև խիտ կանաչ ծառեր, որոնք իրենց կատարներով թաքցնում են հորիզոնը: Սպիտակավուն երկինքը սպիտակ-յասամանագույն է՝ վարդագույն շերտավոր ամպերով:
Հեղինակ՝ Կորովին Կոնստանտին ԱլեքսեևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-8