Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Բլուլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանը բաղկացած է 2 մասից՝ փող և ձևավոր գլուխ: Երկու մասերի միացման մասում ամրացված են մետաղյա երիզներ, որոնց միջոցով նվագարանի 2 մասերը միանում են իրար և կարգավորվում է լարվածքը: Երկարավուն փողի վրա բացված են 8 ձայնահան անցք, որոնք տեղադրված են հավասարաչափ: Փողի ներքևի մասում՝ անցքի մոտ ևս ամրացված է մետաղյա երիզ: Նվագարանի փչանցքը ձևավոր է, գմբեթաձև, ունի 12 փորագիր և 2 ուռուցիկ եզրագոտի: Փողը հակառակ կողմում ևս ունի մեկ ձայնահան անցք: Հակառակ կողմի անցքը և երեսի կողմի երկրորդ և երրորդ անցքերը ներքևից երիզված են մետաղով:
Հեղինակ՝ Ռուբեն Նապոլեոնի ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ 59.5Տրամագիծ (սմ)՝ 1.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3265/1
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-73