Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլին բնորոշ քաղաքատիպ բնակելի տներից Բալասանյանների տունը և մեկ այլ հարակից բնակելի տուն: Բալասանյանների տունը հարթ տանիքով, մեկուկես հարկանի շինությւն է, ունի 1 շագանակագույն, կամարակապ դարպաս, 1 բաց կանաչ երանգի դուռ՝ շքամուտքի թիթեղապատ ծածկով, 3 պատուհան և 12 ջրհորդան: Երկու տների շքամուտքերին մեծ վարպետությամբ արված ծածկեր կան:
Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1980 սեպտ.», իսկ ձախ անկյունում գրված է՝ «Բալասանյանների տունը № 20 փող. (Պուշկինի)» : Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ:
Նկարիչ՝ Լևոն Ցոլակի ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ. սեպտեմբերՆյութը՝ ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկԼայնություն (սմ)՝ նկ.՝ 50, շրջ.՝ 67Բարձրություն (սմ)՝ նկ.՝ 38, շրջ.՝ 52Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4446/9
Բաժնեհաշվառանիշ՝
Կ-9