Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հացկերույթի և նստելու կահույք
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մուգ շագանակագույն՝ կարմրավունի երանգով՝ բարձր, փայտյա թիկնակին բուսանախշով (ծաղիկը՝ երկար, փարթամ տերեւներով) բազկաթեռ է: Թիկնակի կենտրոնն ու նստելատեղն պաստառված են շագանակագույն կաշվով, որը եզրափակում է նեղ, կաշվե երիզը՝ մետաղյա բրոնզագույն գամերով ամրացված: Բազկակալներն հանված են, մնացել են միայն համապատասխան տեղերում անցքեր:
Թիկնակի ներքեւի փայտե 4 ձողիկների չափը՝ 12սմ x2սմ, նստատեղի տակ, աջ եւ ձախ կողմերի փայտե չափսը՝ 43սմ x3սմ: Առջեւ ոտքերը՝ 4.5սմ x43սմ, ետեւի ոտքերի չափը՝ 107սմ: նստատեղը շեղ է, կաշին՝38սմ x31սմ, թիկնակի կաշվի չափը՝ 26սմ x35սմ:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1573 102
Հիմնական հաշվառանիշ՝
ԱԻ ՀՖ4223