Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մոխրագույն, կանաչ գույնի պատի անկյունում երեք մարդկային ֆիգուրներ են, հետևի պլանում՝ ձախից սևամորթ տղամարդ է ամբողջ հասակով կանգնած ¾ շրջադարձով, մեծ մոխրագույն կանաչ հովհարով, մուգ կարմիր կամզոլով, մոխրագույն, սպիտակ կրծքկալով, սպիտակ չալմայով: Նրա առջև մոխրագույն, օքրայագույն գործիքով նվագող նստած կին է, լայն մոխրագույն զգեստով խորը բացվածքով, դեղին, երկար պարանոցին շագանակագույն վզնոցով, բաց գույնի վարսերը բարձր հավաքած են ծոծրակին: Ավելի աջ՝ առաջին պլանում, նստած է ¾ շրջադարձով կանաչ, դեղին, օքրայագույն երակարափեշ զգեստով կին՝ աջ ձեռքը վեր բարձրացրած պահում է անորոշ մոխրագույն, սև գույնի իր, ձախով՝ պահում է ծնկներին դրված հարթ, դեղին, կանաչ, առարկա: Ձախից հատակին դրված է մոխրագույն դեղին անոթ-գալոպաժ: Ընդհանրացված գեղանկար է:
Հեղինակ՝ Ֆոնվիզին Արթուր Վլադիմիրովիչ 1882-1973Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-200