Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ձախ անկյունում զառիվայր, սանդղավանդ մի բլուր է՝ հազիվ կանաչած սակավաթիվ ծառերով: Անկյունագծով դեպի խորքը տեղադրված է գյուղաքաղաքը մեկ հարկանի տներով, երկկողմանի կարմիր, վարդագույն տանիքներով, ոչ մեծ, սակավ պատուհաններով: Շինությունների կողքին սակավաթիվ ծառեր են պատկերված՝ դարչնագույնի և կանաչի մի քանի գծերով: Կենտրոնում՝ դեպի ծովը տանող լայն ճանապարհին, չորս մարդկային ֆիգուր կա, մի քանի բեռնատար ավտոմեքենա: Աջից խոշոր պլանով ծառեր կան և սակավաթիվ թփեր: Միջին հորիզոնագծին՝ հեռվում, ծովախորշի նեղ շերտ է՝արտացոլող ցածր երկինքը թեթև ամպերով: Ձախից կենտրոնում՝ ջրից այն կողմ, սարի երեք հարթ և զառիվար գագաթներ են կիսաթափանցիկ մշուշում, թեթև, գորշ, սպիտակ, մանուշակագույն ստվերներով:
Հեղինակ՝ Լաբաս Ալեքսանդր Արկադևիչ 1900-1983Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1954Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ- 27 ԿԱ ԿՊ-29