Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Բնօրինակի անվանում՝
Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, NN5-6, մայիս-յունիս, 1902. - Թիֆլիս, 1902, տպարան «Վերիչև և Կամենմախէր» ընկերութեան: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է «Աղբյուր» ամսագրի խմբագրության ուղերձը Ղազարոս Աղայանին՝ գրական-մանկավարժական XV-ամյա բեղմնավոր գործունեության առթիվ, սրա վերևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ Ղազարոս Աղայանի սև-սպիտակ դիմանկարը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև էջ 197-ի վերևի լուսանցքում: Էջագրությունը սկսվում է էջ 193-ից: Կազմերեսները մաշված են, բազմաթիվ կեղտաբծերով:
Կազմող՝ խմբագիր-հրատարակիչ` Տ. ՆազարյանԷջ՝ 193-238Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902Լայնություն (սմ)՝ 16,8Երկարություն (սմ)՝ 24,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1209-72